Նարինե Թուխիկյանը նշանակվել է փոխնախարար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նարինե Խաչատուրյանը (Թուխիկյանը) նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Նարինե Խաչատուրյանին նշանակել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ»,–ասված է որոշման մեջ։ Հիշեցնենք, որ Նարինե Խաչատուրյանը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ընտրվել էր ԱԺ պատգամավոր, սակայն օրերս վայր էր դրել պատգամավորական մանդատը։