«Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» ծրագրրով 2019-ին կվերանորոգվի 9 ուսումնական հաստատություն
Կառավարությունն այսօրվա՝ նիստում նիստում հաստատեց Կրթության և գիտության նախարարության «Ներառական կրթության համակարգի հզորացում Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2019 թվականի նախահաշիվը: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ այս ծրագրի նպատակն է ուղղակի օժանդակություն տրամադրել նախարարությանը` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: