Armtimes-ը, հղում անելով հավաստի աղբյուրին, հրապարակել է 5 պահանջ, հայտնելով, թե ի՞նչ է ցանկանում Ադրբեջանը Հայաստանից
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող Armtimes կայքը,  հղում անելով հավաստի աղբյուրին, հրապարակել է տեղեկություն, թե ինչ է ցանկանում Ադրբեջանը Հայաստանից։ Նյութն ամբողջությամբ՝ ստորև․

«Միջազգային և տարածաշրջանի լարվածության պայմաններում հաճախ իսկապես դժվար է գույքագրել Հայաստանից Ադրբեջանի կոնկրետ պահանջները: Բայց եթե գնանք գույքագրման ճանապարհով, կարող ենք ասել, որ Ադրբեջանը Հայաստանից ունի 5 հիմնական պահանջ: Դրանք հետևյալն են.

1.ԼՂ պաշտպանության բանակի լուծարում 2.ԼՂ ճանաչում Ադրբեջանի կազմում՝ առանց որևէ ինքնավար կարգավիճակի: Այսինքն՝ 0 կարգավիճակով: 3.Միջանցք Հայաստանի տարածքով 4.Սահմանագծման և սահմանազատման գործընթաց 1919, 1920 թվականի քարտեզներով (առայժմ հայտնի չէ, թե կոնկրետ ո՞ր քարտեզների մասին է խոսքը) 5.Անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի պարզաբանում, հնարավոր է հետագայում Հայաստանին պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելու միտումով: