Իրանի հերթական ապտակը Ադրբեջանին. Ռեգիոնում որևէ փոփոխություն չպետք է լինի
Տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն անընդունելի է, անհրաժեշծտ է Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձ:

Ինչպես գրում է Mehr գործակալությունը, այս մասին ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիան Իրանում իր առաքելությունն ավարտող ՌԴ դեսպան Լևան Ճաղարյանի հետ հանդիպմանը։

Իր խոսքում Ամիր Աբդոլլահիանը մատնանշել է Հարավային Կովկասի տարածաշրջանում վերջին ռազմական լարվածությունը՝ ասելով, որ վեճի լուծումը հնարավոր է խաղաղ և քաղաքական ճանապարհով։

Նա նաև անընդունելի է համարել տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն՝ ընդգծելով կովկասյան տարածաշրջանում խաղաղության վերականգնման փորձի անհրաժեշտությունը։