Կարծում եմ՝ այս պահին իրավիճակն այս ամենով կհանգուցալուծվի, լայնածավալ ռազմական գործողություններ չեն լինի. Մովսես Հակոբյան․ 168․am
168.am-ը ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանից հետաքրքրվեց, այս փուլում թշնամին ի՞նչ նպատակ է հետապնդում նման  հարձակումներով, և հնարավո՞ր է՝ այս ամենը վերածվի լայնամասշտաբ ռազմական գործողությունների։

Պատասխանելով, Մովսես Հակոբյանն ասաց, որ ամեն ինչի մասին Նիկոլ Փաշինյանն ԱԺ իր ելույթում խոսել է, այդ պատճառով էլ ոչինչ չի կարող ասել։ Դիտարկմանը, որ հարցն իրեն ուղղել եմ՝ որպես զինվորականի, Մովսես Հակոբյանը պատասխանեց.

«Սա զինվորականության հետ կապ չունի, այս ամենը քաղաքականության արդյունք է, այո, քաղաքականության արդյունք»։