Ռուսաստանի ջանքերով Մոսկվայի ժամանակով 9.00-ից հրադադար է
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել հայ-ադրբեջանական սահմանին Բաքվի սանձազերծած ագրեսիայի առնչությամբ, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն: «Ծայրաստիճան մտահոգված ենք, կոչ ենք անում կողմերին զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարը, մենք սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանի միջնորդության արդյունքում Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջությամբ։ Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում», - ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում: Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակում», -