Իրանը նախազգուշացնում է Ադրբեջանին. Ադրբեջանի և ՀՀ միջև սահմանների որևէ փոփոխություն անթույլատրելի է
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին մտահոգություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության և սահմանային հակամարտության սրման կապակցությամբ՝ երկրներին կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և լուծել վեճերը խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ թելեգրամյան ալիքում:

ԱԳՆ մամուլի խոսնակը ևս մեկ անգամ ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության կողմից Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների որևէ փոփոխության անթույլատրելիությունը։