Իրանի շախմատային քայլը. Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի
Հայաստանը ողջունում է երկրում իրանական արտադրության ավտոմեքենաների գործարան կառուցելու ծրագրերը։ Ինչպես տեղեկացնում է իրանական Mehr գործակալություն, հայտարարել է Իրանի Առևտրի խթանման կազմակերպության (TPOI) ղեկավար Ալիռեզա Փեյման-Փաքը։

Իրանցի պաշտոնյան խոսել է է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի հետ հանդիպման մասին։ Կողմերը քննարկել են առևտրային հարաբերությունների զարգացումը, ապրանքների տարանցման այլընտրանքային ուղիները, Հայաստանում իրանական ավտոմեքենաների արտադրության գծի կառուցումը և կենցաղային ու էլեկտրատեխնիկայի արտադրության գծով համատեղ գծի կառուցումը։ 

Փեյման-Փաքը հայտնել է, որ Իրանը Հայաստանում մեքենաների արտադրության գործարան կկառուցի՝ նպատակ ունենալով ապրանքներ արտահանել Եվրասիական տնտեսական միություն։ Նա նշել է, որ հոկտեմբերի կեսերին Իրանի բարձրաստիճան առևտրատնտեսական պատվիրակությունը կմեկնի Հայաստան՝ իրանական առևտրի կենտրոն բացելու համար: