«Եթե Երևանը արձագանքի Թուրքիայի և Ադրբեջանի նախաձեռնությանը, ապա խաղաղություն կլինի»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, երկուշաբթի Անկարայում ելույթ ունենալով Թուրքիայի դեսպանների 13-րդ համաժողովում, անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, գրում է Anadolu գործակալությունը: 

Թուրքիայի ղեկավարն ասել է.«Եթե Երևանը արձագանքի Անկարայի և Բաքվի «կառուցողական» նախաձեռնություններին, ապա տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն կհաստատվի»:

Նույն միջոցառման շրջանակում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիայի և Հայաստանի կողմից նշանակված հատուկ ներկայացուցիչները շարունակում են հանդիպումները։

«Մենք դա առանձին չենք ներկայացնում Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացներից և տարածաշրջանում կարգավորման և համագործակցության ջանքերից, ինչը մեր հիմնական նպատակն է։ Տարածաշրջանում վերջին օրերին նկատված լարվածությունը ևս մեկ անգամ ցույց տվեց, թե որքան փխրուն է գործող հրադադարի ռեժիմը։ Այս ընթացքում կամրապնդվի մեր համերաշխությունը Ադրբեջանի հետ», - ասել էր Չավուշօղլուն։ Մինչև պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է Մինսկի խմբի շրջանակում, Լեռնային Ղարաբաղը տարածքային խնդիր չէ, ուստի չի կարող քննարկվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև դեմարկացիայի ու դելիմիտացիայի համատեքստում