Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինծառայող չկա. Նիկոլ Փաշինյան
Կառավարության նիստի մեկնարկին Փաշինյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների առաքելությանը։

«Ադրբեջանը շարունակաբար շահարկում է Լեռնային Ղարաբաղում Հայաստանի զինված ուժերի ներկայությունը։ Պիտի արձանագրեմ պաշտոնապես, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի հանրապետության զինծառայող չկա»,–ասաց Փաշինյանը։Ինչպես տեղյակ եք Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ իրավիճակը ծայրահեղ սրվել է, տեղի ունեցած մարտերի հետևանքով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի 19 զինծառայող վիրավորվել է, 2 զինծառայող զոհվել, խնդրում եմ, մեկ րոպե լռությամբ հարգենք զոհված զինծառայողների հիշատակը։ Այս մասին Կառավարության նիստի մեկնարկին ասաց Նիկոլ Փաշինյանը։