Դատարանում մահացել է կալանքի տակ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը դատարանում մահացել է: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով նախնական դատալսումների ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացավ։ Դատական նիստի ընթացքում՝ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանի խոսքի ժամանակ Գրիգորյանն ուշաթափվեց։ Հայտնի դարձավ, որ Արմեն Գրիգորյանի կյանքը փրկել չի հաջողվել Արմեն Գրիգորյանը պահվում էր անազատության մեջ մայիսի 17-ից: Մայիսի 17-ին ՀՀ ԱԱԾ-ն հայտնել էր, որ ազգային արժանապատվությունը հրապարակայնորեն նվաստացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում Արմեն Գրիգորյանը ձերբակալվել էր: