ԱՄՆ-ն Կիևին զենք չի տա Ռուսաստանին հարվածելու համար. ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցիչ
ԱՄՆ-ն Ուկրաինային զենք կմատակարարի իր տարածքում պաշտպանվելու, բայց ոչ Ռուսաստանին հարվածելու համար, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս Գրինֆիլդը, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։ «Առաջին օրվանից մենք հստակ հայտարարել ենք, որ Ուկրաինային զենք ենք տրամադրելու՝ պաշտպանելու ռուսական ագրեսիայից, պաշտպանելու իրենց սահմաններում։ Մենք չենք տրամադրում զենք, որը թույլ կտա ուկրաինացիներին հարձակվել Ռուսաստանի վրա իրենց տարածքից։