Եթե պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու պատրաստակամության մասին։ Միաժամանակ նա ընդգծել է, որ հանուն խաղաղության պատրաստ չէ փոխել Ուկրաինայի սահմանները։ Այս մասին հայտնում է ՌԲԿ «Ուկրաինա»-ն՝ հղում անելով Զելենսկու EPT News-ին տված հարցազրույցին։ «Մենք պատրաստ ենք վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը, հակառակ դեպքում, եթե մենք պատրաստ ենք հողի մի մասը զիջել Ռուսաստանին, ապա այս բոլոր մարդիկ իզուր են զոհվել: Այդ դեպքում ինչո՞ւ են զոհվել», - ասել է պետության ղեկավարը։ Նա նաև ընդգծել է, որ եթե «Ռուսաստանին տարածք տրվի,ապա  այնտեղ կանգ չի առնի, ինչպես Ղրիմի գրավումից հետո կանգ չի առել»։ «Եվ հետո պարզապես նրանց հանգստանալու ժամանակ տվեք՝ 2-3 տարի հետո նոր հարձակումից առաջ: Մենք սրան համաձայն չենք»,- հավելել է նախագահը։