«Բայդենը ստորագրել է օրենքը, որն ուղղված է Ադրբեջանին և Թուրքիային ռազմական հանցանքների համար պատժելուն». ԱՄՆ կոնգրեսական
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրանկ Փալոնը հայտարարել է, որ ԱՄՆ ազգային պաշտպանության մասին օրենքը, որը վերջերս ստորագրել է երկրի նախագահ Ջո Բայդենը, կարևոր դրույթներ է պարունակում, որոնք առնչվում են Թուրքիային և Ադրբեջանին:

«Ազգային պաշատպանության մասին օրենքը, որը նախագահ Բայդենը ստորագրել է նախօրեին, կարևոր դրույթներ է ներառում, որոնք ուղղված են Ադրբեջանին և Թուրքիային Արցախում իրականացրած պատերազմական հանցագործությունների համար պատասխանատվության ենթարկելուն: Ես կհետևեմ, որ անհրաժեշտ զեկույցները հստակ ձևակերպվեն այդ հանցագործությունների փաստագրման ժամանակ»,- իր թվիթերյան էջում գրել է կոնգրեսականը:

Նախագահ Բայդենը վերոնշյալ օրենքը ստորագրել է երկուշաբթի: