Պատգամավոր Վիտալի Միլոնովը կրկին մեկնել է Արցախ` անտեսելով Ադրբեջանի նախազգուշացումները և սպառնալիքները
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը կրկին մեկնել է Արցախ` տեղում ծանոթանալու վիճակին, քրիստոնեական արժեքների և կոթողների, եկեղեցիների պահպանման խնդիրներին։ Պատգամավորը հանդիպել է նաև Արցախի նախագահի հետ։

Հիշեցնենք, որ Միլոնովը ադրբեջանցիների համար համարվում է «թշնամական» գործիչ։ Մի քանի անգամ պաշտոնական Բաքուն դիմել էր ՌԴ արտգործնախարարությանը նպատակ ունենալով սահմանափակել Միլոնովի` 44-օրյա պատերազմի վերաբերյալ արտահայտած կարծիքները։