Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը հակառակ Ադրբեջանի սպառանլիքներին` մեկնել է Արցախ
Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը նախօրեին մեկնել է Արցախ, ինչի մասին իր թվիթերյան միկրոբլոգում գրել է France TV-ի մեկնաբան Ժուլիեն Նենին:

«Վալերի Պեկրեսեն այսօր այցելել է Լեռնային Ղարաբաղ։ Նա այնտեղ հանդիպել է տեղի քաղաքական գործիչներին: Ճանապարհորդությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, չի կարողացել լուսաբանել Հայաստանում ներկա ֆրանսիական լրատվամիջոցների մեծ մասը, այդ թվում՝ France TV-ն»,-գրել է մեկնաբանը: