Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի շնորհիվ 10 հայ ռազմագերի Ադրբեջանից վերադարձել է Հայաստան
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ 10 ռազմագերիներ վերադարձան հայրենիք։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Հունանյանը հրապարակել է անունները, որոնք ներկայացնում ենք ստորև.

Գալստյան Հրաչիկ Արամի- 25․01․1990թ․

Դիլանյան Մկրտիչ Վալիկոյի- 13․11․1982թ․

Հարությունյան Գագիկ Վալերիի- 10․11․1982թ․

Պողոսյան Ռադիկ Ռազմիկի- 19․01․1990թ․

Ղևոնդյան Անդրանիկ Գարեգինի- 16․11․1973թ․

Նազարյան Արթուր Սիրվենի- 23․11․1978թ․

Շահինյան Մարատ Ժորայի- 06․01․1977թ․

Պետրոսյան Սևակ Աղվանի- 14․11․1984թ․

Ստեփանյան Կարլեն Ռուբիկի- 21․01․1974թ․

Վասիլյան Հայկ Լևոնի- 19․10․1984թ․

Ավելի վաղ Ադրբեջանը հայտնել էր, որ Եվրամիության միջնորդությամբ այսօր Հայաստանին է հանձնել 10 զինծառայողների, ովքեր գերի էին ընկել նոյեմբերի 16-ին