Եվրոպայում գազի գինը գերազանցել է հազար խորանարդ մետրի համար 1 100 դոլարը
Եվրոպայում գազի գինը նոյեմբերի 29-ին կայացած սակարկությունների ընթացքում բարձրացել Է հազար խորանարդ մետրի համար 1 100 դոլարից, վկայում են ICE սակարանի տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նիդեռլանդների TTF հաբում դեկտեմբերի ապառնագրի գինն աճել Է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 1 102 դոլար: Եվրոպայում գազի գնի ընդհանուր աճն օրվա սկզբի համեմատությամբ գերազանցում Է 7 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: