Կարծում եմ, որ դատավորի ներսում կռիվ է՝ չարի ու բարու պայքար է․ Առուշ Առուշանյանի պաշտպան
Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի մոտ ընթանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, որը մտել է դատաքննության փուլ: Դատարանի շենքի դիմաց քաղաքացիները բողոքի ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Առուշ Առուշանյանի:

Նրա պաշտպան Արմեն Մելքոնյանը շատ մանրամասներ չներկայացրեց իրենց մարտավարությունից։ «Կարծում եմ կալանքի փոփոխության վերաբերյալ միջնորդություն չենք ներկայացնի հենց այս նիստին, ամեն ինչ կարող է փոխվել, մենք չենք ուզում մեր մարտավարությունը այս պահին բացել»,-News․am–ի հետ զրույցում ասել է Արմեն Մելքոնյանը։ Նա հույս հայտնեց, որ արդարությունը հաղթելու է։ «Կարծում եմ, որ դատավորի  ներսում կռիվ է, չարի ու բարու պայքար է, բայց արդարդատությունը վերջում կհաղթի ինքը պարզ ու մաքուր աչքեր ունի, ես հույս ունեմ դատավորից»,–ասաց նա։