Գեղարքունիքի մարզում Ադրբեջանի հրաձգությունից զոհվել է հայ զինծառայող
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ ժամեր առաջ Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով ժամկետային զինծառայող է զոհվել։ Զինծառայողը վիրավորվել է, հիվանդանոցի ճանապարհին մահացել։ Ավելի վաղ ՊՆ-ից հայտնել էին, որ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում՝ հայ-ադրբեջանական շփման գծի ուղղությամբ, փոխհրաձգություն է սկսվել։