«Իրանը թույլ չի տա սիոնիստներին խաթարել իր հարաբերությունները հարևանների հետ». Ռայիսի
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին խորհրդարանում Արևելյան և Արմտյան Ադրբեջան նահանգների ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ «օտարերկրացիները սրտացավ չեն տարածաշրջանի մարդկանց նկատմամբ»՝ հավելելով, որ «Իրանը թույլ չի տա սիոնիստներին խաթարել իր հարաբերությունները հարևանների հետ»:

Ինչպես գրում է ԻՌՆԱ գործակալությունը, Ռայիսին ասել է, որ «տարածաշրջանում օտարերկրացիները հետապնդում են իրենց էքսպանսիոնիստական շահերը»:

Նախագահը հավելել է, որ բարիդրացիությունը, տնտեսական և առևտրային հարաբերությունները, սահմանային շուկաների ակտիվացումը Իրանի Իսլամական Հանրապետության ծրագրերից և քաղաքականությունից են, և հարևանների հետ փոխանակումները կարող են նպաստել տնտեսության ու տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը։