Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտում թույլ չտալու նպատակով. Զախարովա  
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների պատասխանատվության գոտում իրավիճակի լարվածությանը:

«Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այդ հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է, և մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»,- ասել է Զախարովան՝ անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում խաղաղ քաղաքացիների մահվան դեպքերին: