Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 764, մահվան՝ 21 նոր դեպք
Հայաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 764 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 251 323-ի:  Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 5075 է: Նախօրեին գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք։ Սեպտեմբերի 16-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1183 է: Ընդհանուր առմամբ մեկ օրում մահացել է 21 մարդ։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 6258-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 506 է, ընդհանուր առողջացածներինը՝ 234 416, փաստացի բուժվողներինը՝ 10 649։ Մեկ օրում արվել է 6049 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 633 587 թեստ: