«Մենք դեռ պատրաստ չենք հաջորդ համավարակին». Բիլ Գեյթս
Ամերիկացի գործարար, Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծիք է հայտնել, որ աշխարհում դեռևս պատշաճ պայմաններ չեն ստեղծվում՝ ապահովելու պատրաստվածությունը նոր հավանական համավարակին, ինչը մտայոգություն է առաջացնում: Այս մասին գործարարն ասել է The Wall Street Journal-ին տված հարցազրույցում:

«Ես մտահոգված եմ հենց նրանով, որ հնարավոր նոր համավարակին պատրաստվածությանը հատկացվող ուշադրությունն ավելի թույլ է, քան ես ակնկալում էի»,- ասել է Գեյթսը:

Նրա կարծիքով՝ պատրաստվածությունը պետք է ներառի 100 օրում պատվաստանյութ ստեղծելու կարողությունն ու արտադրական բազայի առկայությունը, որը թույլ կտա հաջորդ 100 օրում ստեղծել պատվաստանյութն այնպիսի ծավալներով, որը կբավարարի համաշխարհային պահանջները:

Գեյթը նշել է, որ դրա համար անհրաժեշտ է ավելի շատ միջոցներ ներդնել ինչպես ազգային առողջոպահության համակարգում, այնպես էլ պատվաստամիջոցների արտադրման գործում: