Իրկուտսկում ավիավթար է տեղի ունեցել. կան զոհեր և ծանր վիրավորներ
Իրկուտսկի մարզում տեղի ունեցած ավիավթարից հետո ծանր վիճակում գտնվող վիրավորների թիվը հասել է 4-ի, Instagram-ում հայտնել է շրջանի ղեկավար Իգոր Կոբզևը: 

L-410 ինքնաթիռը, որը թռնում էր Իրկուտսկ-Կազաչինսկոե (Իրկուտսկի շրջան) երթուղով, սեպտեմբերի 12-ին, Մոսկվայի ժամանակով 18:15-ին, կոշտ վայրէջք է կատարել նպատակակետից չորս կիլոմետր հեռավորության վրա:

 Ինքնաթիռում եղել է 16 մարդ՝ անձնակազմի երկու անդամ և 14 ուղևոր: Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ չորս մարդ զոհվել է, 12-ը ՝ հոսպիտալացվել: 

Ավելի ուշ, մարզային իշխանությունները հայտնել են, որ 11 մարդ մնում է հիվանդանոցում, նրանցից երեքը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, նրանք բժշկական ավիացիայի կողմից կտեղափոխվեն Իրկուտսկ: