Արգենտինայում ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Արգենտինայում 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, գրում է Reuters-ը՝ Եվրոպա-միջերկարածովյան սեյսմոլոգիական կենտրոնին (EMSC) հղումով: Երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով 05:18-ին (Երևանի ժամանակով 09:18-ին): Երկրաշարժի օջախը գտնվել է 200 կմ խորության վրա: