ԱՄՀ-ն այս տարի 650 մլրդ դոլարի ֆինօգնություն կհատկացնի անդամ երկրներին
Բելառուսը մեկ միլիարդ դոլարի ծավալով ֆինօգնություն կստանա Արժույթի միջազգային հիմնադրամից: Ինչպես փոխանցում է DW.com-ը՝ հղում անելով կառույցի տնօրեն Կրիստալինա Գեորգիևայի հայտարարությանը, դա տեղի կունենա օգոստոսի 23-ին ուժի մեջ մտած որոշման համաձայն, որով նախատեսվում է փոխառություն վերցնելու իրավունքների (SDR) բաշխում իրականացնել ԱՄՀ անդամ երկրների միջև:

SDR-ն հատուկ ստեղծվածմիջոց է, որով իրականացվում է ԱՄՀ-ի միջոցների բաշխումը: Վերջին անգամ SDR-ի գործիքին ԱՄՀ-ն դիմել էր 2009 թվականին, երբ մոտ 190 անդամ երկիր տարբեր ծավալ միջոցներ ստացան՝ կախված ԱՄՀ-ում իրենց բաժնեմասի:

Այս տարի ԱՄՀ-ից ֆինանսականօգնություն այս ծրագրով կստանան նաև Ռուսաստանը (18 մլրդ դոլար), Ուկարաինան (2.8 մլրդ դոլար), Ղազախստանը (1.6 մլրդ դոլար), Ուզբեկստանը (0.8 մլրդ դոլար): Ընդհանուր առմամբ, ԱՄՀ բոլոր անդամ երկրներին կհատկացվի 650 մլրդ դոլարի ֆինօգնություն: