Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 264, մահվան՝ 6 դեպք
Հայաստանում հուլիսի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 264 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 229 867-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 4608 է: Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք է գրանցվել: Հուլիսի 30-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1121 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5729-ի:  Մեկ օրում առողջացածների թիվը 199 է, փաստացի բուժվողներինը՝ 4437: Մեկ օրում արվել է 5900 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 334 007 թեստավորում: