Լարված իրավիճակ Գեղարքունիքում. Վարդենիսի երկնքում ՀՀ զինված ուժերի ՀՕՊ համակարգը ոչնչացրել է անօդաչուներ
Գեղարքունիքի մարզից, մասնավորապես, Վարդենիսից եկող տեղեկությունների համաձայն իրավիճակը լարված է, օդում նկատվել են անօդաչուներ։ Սոցցանցերում տարբեր օգտատերեր հայտնում են 3 անօդաչուների ոչնչացման մասին։ Նման տեղեկություններ են գալիս նաև Վարդենիսից։

Այս առթիվ իրավապաշտպան Արսեն Բաբայանը նշում է, որ ՀՕՊ համակարգերը արդեն ոչնչացրել են թշնամու 2 անօդաչու սարքեր.

Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն: Այս մասին իր ֆեյսբուքյան էջքում գրել է «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը:

«Վարդենիսից հենց նոր տեղեկացա, որ ՀՀ ԶՈւ ՀՕՊ-ը քիչ առաջ ոչնչացրեց թշնամու արդեն 2-րդ ԱԹՍ-ն: Դեռ կա 3-րդը, որը փորձում է շարքից հանել այդ հատվածում մեր ՀՕՊ համակարգը»:

Ավելի վաղ Վարդենիսի քաղաքապետը հայտնել էր, որ ուժեղ ձայն է լսել եւ կարծում է, որ անօդաչու է խոցվել: