«Այս ամենի պատճառը այն է, որ Փաշինյանին հայերը թողեցին իշխանության ղեկին». Կոտենոկ
Հայտնի ռազմական լրագրող, «Сегодня.ру» կայքի խմբագիր Յուրի Կոտենոկը մոսկովյան Радио Собеседник-ի հետ հարցազրույցում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին.

«Այս ամենը շարունակվում է մի պարզ պատճառով։ Հայաստանում հասարակությունը պառակտված է և ընտրությունները ոչ մի հարց չլուծեցին պառակտումը վերացնելու համար. Թշնամին տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանին հայերը թողեցին իշխանության ղեկին, այնինչ Հայաստանին պետք էր միասնականություն և նոր, չպարտված վարչապետ։ Իհարկե հայերի մի հատված այս ամենի մեղքը պատրաստ է բարդել ՌԴ-ի, ՀԱՊԿ-ի և այլ երկրների և կառույցների վրա, չհասկանալով հանդերձ, որ ցանկացած պարտված երկրում, երբ տվյալ երկրում պարտված վարչապետին թողնում են իշխանության ղեկին` այդպես է լինում»