13 հայ ռազմագերիները Ադրբեջանում դատապարտվեցին 6 տարվա ազատազրկման
Բաքվի վերաքննիչ դատարանի վարչական շենքում ավարտվել է 13 հայ ռազմագերիների քրեական գործով դատաքննություննը: Այս մասին տեղեկացնում է trend.az կայքը: Դատարանը մեղադրյալներից յուրաքանչյուրին 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդհանուր ռեժիմի գաղութում, իսկ պատիժը կրելուց հետո նրանք անմիջապես վտարվելու են երկրից: