Եվրոպական ինդեքսները նվազել են՝ բացառությամբ ռուսական RTSI-ի
Եվրոպական ֆոնդային բորսաների հունիսի 30-ի առևտրային նստաշրջանների արդյունքները հետևյալն են.

Գերմանական DAX ինդեքսը նվազել է 1.02%-ով և կազմել 15531.04 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսը նվազել է 0.91%-ով և կազմել 6507.83 կետ, բրիտանական FTSE ինդեքսը նվազել է 0.71%-ով և կազմել 7037.47 կետ, իսկ ռուսական RTSI ինդեքսն աճել է 0.84%-ով և կազմել 1653.78 կետ: