Ռուսները համարվել են աշխարհի ամենավատ զբոսաշրջիները
Biletix ավիացիոն և երկաթուղային տոմսերի որոնման և ամրագրման առցանց ծառայության մասնագետների գնահատմամբ, աշխարհում «ամենավատ» զբոսաշրջիկներն են` ռուսները, չինացիները և ամերիկացիները: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն: Հարցվածների 44% -ը բացասաբար է արձագանքել «Ձեր կարծիքով ռուսները քաղաքավարի և կրթված զբոսաշրջիկներ են» հարցին։ Դրական է արձագանքել միայն հարցվածների 33% -ը: Ռուսները համարվում են անբարեխիղճ ոչ միայն օտարերկրացիների, այլև իրենց հայրենակիցների կողմից: Ռուս զբոսաշրջիները նյարդայնացնում են արագ թափքով լողավազան ցատկելու և ծխախոտը ավազում թաղելու, իսկ չինացիները բարձր խոսելու և դանդաղ քայլելու սովորությունների համար։ Ամենաքաղաքավարի զբոսաշրջիկներն են՝ Ճապոնացիները, գերմանացիները և ֆրանսիացիները։