Տրանսպորտային երթուղիների վերականգնումը կարևոր է, որպեսզի Հայաստանը զարգանա
Մոսկվայում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հանդիպումը:

Բացման խոսքում Պուտինը մասնավորապես նշել է, որ հետպատերազմական իրավիճակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը տարածաշրջանում, որպեսզի Հայաստանը զարգացման նոր հնարավորություն ստանա:

«Հետպատերազմական իրավիճակում կարևոր բաղադրիչ է հանդիսանում առևտրատնտեսական կապերի և տրանսպորտային երթուղիների վերականգնումը տարածաշրջանում, որպեսզի Հայաստանը նոր հնարավորություն ստանա երկրի զարգացման համար: Իմ կարծիքով` դա չափազանց կարևոր հանգամանք է: Այս բոլոր կապված է ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների հետ: Հուսով եմ` այսօր մեզ կհաջողվի քննարկել այդ հարցերը»,- ասել է Պուտինը: