Բերման ենթարկված «ՎԵՏՕ» շարժման կին անդամները ազատ արձակվեցին
«ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչներից մեկը Կառավարության մոտ ակցիայի ընթացքում հայտարարեց, թե Ոստիկանությունը բերման է ենթարկել նաև պատերազմում զոհված անձանց հարազատների։ «Ոստիկանության կենտրոնականի բաժնում գտնվողների մեջ է նաև պատերազմում զոհված Իշխան Պետրոսյանի դուստրը՝ Մարգարիտա Պետրոսյանը։ Ամո՛թ Ոստիկանությանը»,-հայտարարեց նա, ապա հավելեց․ «Նրանց մեջ է նաև Օմարում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը՝ Տաթևիկ Վիրաբյանը, որին ամենավատ կերպով բերման ենթարկեցին։ Հիմա բոլորս շարժվում  ենք դեպի Ոստիկանության կենտրոնականի բաժին»,-հայտարարեց ակցիայի մասնակիցը։