Լավրովը հայտարարել Է աղքատ երկրներ պատվաստանյութ մատակարարելու մասին
Ռուսաստանը պատրաստ Է տեղեկատվական թափանցիկության հիման վրա կարիքավոր երկրներին պատվաստանյութեր մատակարարել COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը News International պակիստանյան թերթին տված հարցազրույցում:

«Ներկայում գերակայությունը բնակչության պատվաստումն Է: Իհարկե, հակաքովիդային պատրաստուկների արդարացի բաշխման հարցը խիստ զգայուն հարց Է, հատկապես աղքատ երկրների համար: Այդ կապակցությամբ պատրաստ ենք տեղեկատվական թափանցիկության հիման վրա ռուսաստանյան անվտանգ և արդյունավետ պատվաստանյութեր մատակարարել»,-ասել Է նա:

Նախարարը հիշեցրել Է, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մատակարարումների մասին համաձայնություն Է ձեռք բերվել ավելի քան 50 պետությունների հետ, իսկ մի շարք երկրներում գործարկվել Է դրա արտադրությունը:

«Կշարունակենք մեր ավանդը ներդնել COVID-19-ի դեմ պայքարի միջազգային ջանքերում: Այսուհետև ևս կօգնենք տուժած երկրներին ինչպես երկկողմ ձևաչափերով, այնպես Էլ բազմակողմ կառույցների գծով»,-նշել Է Լավրովը: Միևնույն ժամանակ Լավրովը հավելել Է, որ Մոսկվան Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) համարում Է գլխավոր միջազգային հարթակ՝ համավարակի դեմ պայքարի գործում գլոբալ ջանքերի համակարգման համար:

«Ելնում ենք այն բանից, որ կազմակերպությունը, ընդհանուր առմամբ, իրականացնում Է իր գործառույթները: Հետագայում Էլ տարբեր առումներով օգնություն կցուցաբերենք նրան»,-ասել Է նա:

Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել Է COVID-19-ի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան ՀՄԱՀԿ-ում: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել «Սպուտնիկ V» անվանումը: «Սպուտնիկ V»-ն գրանցվել Է 1,5 միլիարդից ավելի ընդհանուր բնակչություն ունեցող 59 երկրներում: Նաև Ռուսաստանում ստեղծվել են COVID-19-ի դեմ ևս երկու պատվաստանյութեր՝ Ռոսպոտրեբնադզորի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն, որը գրանցվել Է հոկտեմբերին, և Ռուսաստանի ԳԱ-ի Չումակովի անվան կենտրոնի «ԿովիՎակ» պատվաստանյութը: Ինչպես սպասվում Է, պատվաստանյութը գրանցում կարող Է ստանալ մինչև տարեվերջ: