ԱՄՆ-ը ՄԱԿ-ի ԱԽ-ից հետ է կանչել Իրանի դեմ սանկցիաները վերականգնելու առաջարկը
ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից ետ է կանչել Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջը, ТАСС-ի փոխանցմամբ՝ ասված է ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցչի տեղակալ Ռիչարդ Միլլսի նամակում:

Այդպիսով, Միացյալ Նահանգները հրաժարկվել է Թեհրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում պատժամիջոցները վերականգնելու որոշումից, ինչի դեմ նախորդ ամիսներին ԱԽ մնացած անդամներ էին հանդես եկել:

2020 թ. օգոստոսի 20-ին ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն պատժամիջոցները վերականգնելու հարցով դիմել էր Անվտանգության խորհուրդ՝ հիմնավորելով, որ Իրանը չի հետևում միջուկային համաձայնությամբ ստանձնած պարտավորությունները: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական մնացած անդամները կողմ չէին քվեարկել համապատասխան բանաձևի ընդունմանը, որից հետո նախկին նախագահ Թրամփի հրամանագրով ԱՄՆ-ը առանձին պատժամիջոցներ էր սահմանել Թեհրանի դեմ: