Մոսկվայում սկսվել են «Սպուտնիկ Լայթ» վակցինայի միջազգային կլինիկական փորձարկումները
Մոսկվայում մեկնարկել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի նոր՝ ավելի թույլ տարբերակի՝ «Սպուտնիկ Լայթ»-ի միջազգային կլինիկական փորձարկումները։ Այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սոբյանինը նշել է, որ «Սպուտնիկ Լայթ»-ը ենթադրում է միայն մեկ ներարկում և կարճ ժամանակահատվածում հակամարմինների ձևավորում:

Նրա խոսքով՝ պատվաստանյութն արդեն հաջողությամբ անցել է փորձարկման առաջին փուլերը, իսկ միջազգային կլինիկական հետազոտություններին կմասնակցի 6 հազար մարդ՝ 3 հազարը  Ռուսաստանից, 3 հազարը՝ ԱՄԷ-ից:

Ավելի վաղ Գամալեայի անվան կենտրոնի (մշակել է «Սպուտնիկ V»-ը) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը հայտնել է, որ պատվաստանյութի նոր` ավելի թույլ տարբերակով պատվաստվելուց հետո իմունիտետը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի երեք-չորս ամսվա ընթացքում, իսկ դրա արդյունավետությունը կկազմի մոտ 85 տոկոս:

Ինչպես հայտնել է Գինցբուրգը, ՌԴ բնակիչները պատվաստվելու են «Սպուտնիկ V»-ով, իսկ ավելի թույլ տարբերակը ցանկանում են մատակարարել արտասահման։