«Ռուսաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Մոսկվայում հանդիպելու ցանկությունը»․ ՌԴ ԱԳ փոխնախարար
Ռուսաստանը ողջունում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվայում հանդիպում անցկացնելու ցանկությունը։ Այս մասին չորեքշաբթի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Մենք տեսել ենք այդ հաղորդագրությունները։ Ողջունում ենք առաջնորդների՝ հանդիպելու և խաղաղության հասնելու ցանկությունը»,- ասել է դիվանագետը՝ պատասխանելով ՏԱՍՍ գործակալության համապատասխան հարցին։

Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցներում հայտարարել էին Մոսկվայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների պատրաստակամության մասին: