Մոսկվայում Զոհրաբ Մնացականյանը հանդիպում կունենա Սերգեյ Լավրովի հետ․ օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է․ ԱԳՆ
Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Օրակարգում ԼՂ հակամարտության գոտում իրավիճակն է և կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունների կյանքի կոչման հարցը»,-ասաց Նաղդալյանը։