Համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի գրոհները
Արծրուն Հովհաննիսյանը ճեպազրույցի ժամանակ ասաց, որ վաղ առավոտյան, ադրբեջանական զինված ուժերը նորից հարձակողական գործողություններ են ձեռնարկել հյուսիսային և հարավային ուղղությամբ։ «Ավելի համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ, որոնց ընթացքում մեր զորքերին հաջողվել է կասեցնել հակառակորդի հարձակողական մի քանի գրոհներն ու հետ շպրտել ելման բնագծեր։ Երեկ օրվա ընթացքում մեր ՀՕՊ ստորաբաժանումներին մի քանի անգամ հաջողվել է խոցել ադրբեջանական ԱԹՍ-ներ, այդ թվում՝ թուրքական արտադրության ԱԹՍ»,-ասաց նա: