«ՌԴ-ն պետք է սկսի ռմբակոծել Ղարաբաղ բերված տեռորիստների դիրքերը»
ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր Սեմյոն Բաղդասարովը` անդրադառնալով Ղարաբաղում` հակամարտության գոտում Արդբեջանի կողմից տեռորիստների առկայությանը` նշել է.

«Ով չի հիշում Ռուսաստանում` հիշեցնեմ, թե ովքե՞ր են կռվում Ադրբեջանի կողմից։ Հիշու՞մ եք մեր Սու 24-ի օդաչուին, ում սպանեցին Սիրիայում, Ռոման Ֆիլիպովին հիշու՞մ եք, նրան սպանել են այդ տեռորիստները, գնդապետ, հերոս Խաբիբուլինին հիշու՞մ եք` նրան ևս սպանել են այդ տեռորիստները, Դաշնային անվտանգության աշխատակիցներ Ախմեդյանովին, կապիտան Միրնովին ևս մոռացե՞լ եք, այդ տեռորիստներն են նրանց սպանել։ Դրանք Էրդողանի կողմից հովանավորվող «Խամզա», «Ադզեքնիի» տեռորիստ ստահակներն են։ Հիմա Էրդողանը բերել է, որ Արցախի դեմ կռվեն։ Հաջորդ թիրախը Ռուսաստանն է։ ՌԴ-ն պետք է սկսի Արցախում ռմբակոծել նրանց դիրքերը», - ասել է ՌԴ Պետդումայի նախկին պատգամավոր, ՌԴ ԶՈՒ գնդապետ Սեմյոն Բաղդասարովը։