«Մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ»
ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրում է.

Ադրբեջանական քարոզչամեքենային հավատալն ու հղում անելը նախկին ընդդիմադիրների, նույն ինքը՝ այսօրվա իշխանավորների «շնորհն» է: Ես ոչ հավատում եմ, ոչ էլ՝ հղում եմ անում, բայց մի բան հարցնեմ. տղերք, որ երկու տարի անընդմեջ բաքվեցիների հետ քիրվայություն ու սիլի-բիլի էիք անում, մտքներովդ չէ՞ր անցնում, որ միջազգային հարաբերություններում «քցելն» ընդունված չէ:

Մտքներով չէ՞ր անցնում, որ գալու է պահը, երբ թշնամուն ուղղված ձեր խնդրանքները հրապարակվելու են, ավելին՝ ձեր արածն ու չարածը նույն զամբյուղի մեջ փաթեթավորելու են ու տան գլխներիդ: Ասենք ու սորոսական սեմինարների ժամանակ ձեզ նման բաներ չեն սովորեցրել, բա ձեր ֆայմը՞, բա ձեր բնազդը՞: Դուք ինչքան վատ գիտեք թուրքերին, ինչքան վատ եք պատկերացնում, թե ինչ ասել է դիվանագիտություն...