Վարչապետի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է ԿԳՄՍ փոխնախարարի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գրիշա Թամրազյանն ազատվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարարի պաշտոնից։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիշա Թամրազյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է վարչապետի որոշման մեջ։