Վլադիմիր Պուտինին ներկայացրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի
РИА Новости գործակալությունը հայտնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Խաղաղության Նոբելյան մրցանակի է առաջադրվել։

Պուտինի՝ Խաղաղության մրցանակի առաջադրման հայտը սեպտեմբերի 9-ին Օսլոյում գտնվող Նոբելյան կոմիտե է ուղարկել ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը։

«Հայտն ուղարկվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, և սեպտեմբերի 10-ին Օսլոյում գտնվող Խաղաղության Նոբելյան կոմիտեն ընդունել է այն»,- ասել է Կոմկովը «2021 թվականին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու մասին» մամուլի ասուլիսի ժամանակ։