«Նիկոլականների «սուտ, լկտի սուտ վիճակագրությունը» մի 100 հոգանոց ինստիտուտ չի կարող հերքել»
Նիկոլականներն օրվա ընթացքում այնքան «սուտ, լկտի սուտ ու վիճակագրություն» են լցնում դաշտ, որ երևի 100 հոգանոց մի գիտահետազոտական ինստիտուտ չհասցնի դրանք հավաքել, մշակել ու պարզաբանել, թե ինչն է սուտ, կամ նույնիսկ եթե սուտ չէ, ապա որտեղ են փորձում մեզ խաբել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Ռազմական փորձագետ, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Օրինակ՝ այսօր «Շանթի» եթերում «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանն այնպես ոգևորված էր պատմում, թե ինչ լավ թեստավորեցին ուսուցիչներին, որ դասերը սկսվելուց հետո հանկարծ վարակը դպրոց չմտնի, որ քիչ էր մնում հավատայի։

Այն դեպքում, որ սեպտեմբերի 15-ի դրությամբ լավագույն դեպքում դպրոցների անձնակազմների կեսին էին հասցրել թեստավորել, և առ այսօր էլ բոլորին չեն հասցրել թեստավորել, ավելին՝ չթեստավորված որոշ ուսուցիչներ գնացել էին դպրոցներ ու հետո պարզվել էր՝ վարակված են, ինչի պատճառով որոշներում ստիպված նորից անցավ հեռավար ռեժիմի»- գրել  է նա։

Վրթանեսյանն իր գրառման մեջ նաև նշել է, որ ՀՀ ներկա իշխանություններն անշուշտ աշխարհում առաջատար են ազգը լկտիաբար խաբելու, ստելու գործում։

«Զբաղվում են այդ «գործով» մեծ խանդավառությամբ, նվիրումով, խաբելուց երբեք չեն հոգնում…»,- գրել է նա:

Նա հրապարակման մեկնաբանություններում կիսվել է նաև «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» տնօրեն Արտավազդ Վանյանի մասնակցությամբ, գրառման մեջ հիշատակած կադրերը: