Թուրքիային դիվանագիտական բլոկադա են հայտարարել՝ արաբական երկրները և Իսրայելը. Carnegie Europe
Carnegie Europe հետազոտական կենտրոնի հետազոտող Մարկ Պիերինին գրում է, որ Եվրոպական երկները ի դեմս Եվրոպական միության պետք է ցույց տան Թուրքիային, որ ապակայունացնող գործունեությունը ունենալու է աղետալի հետևանքներ Թուրքիայի համար։

Հոդվածագիրը նշում է, որ սեպտեմբերի 24-ից՝ 25-ը Բրյուսելում, Եվրոպական խորհուրդը ի թվիս այլ խնդիրների, քննարկելու է թուրք-հունական լարվածության, ինչպես նաև Լիբիայի և Սիրիայի հարցերը։

Հոդվածագրի պնդմամբ Էրդողանը տարիներ շարունակ ամրապնդելով իր իշխանությունը՝ ներկայումս ունի լուրջ տնտեսական մարտահրավերներ, որոնց հետևանքները նա փորձում է մեղմել արտաքին ագրեսիվ քաղաքականության հաշվին։

Հոդվածագրի կարծիքով՝ Քեմալիստական քաղաքականության հետևանքով Թուրքիան իզոլացված է արաբական երկների և Իսրայելի կողմից։ Ավելին, Անկարան թերագնահատում է Եվրոպայի ուժը։

Հոդվածագրի կարծիքով՝ Թուրքիան այս ծանր տնտեսական վիճակում կարող է ֆինանսական որևէ օգնություն չստանալ ԵՄ-ից, որը Թուրքիային կարող է հանգեցնել տնտեսական աղետի։

Հոդվածագիրը Եվրոպական խորհրդին առաջարկում է Թուրքիայի նկատմամբ կիրառել լուրջ տնտեսական բնույթի սանկցիաներ, որը իսպառ կստիպի Թուրքիային հրաժարվել ապակայունացնող գործունեությունից։

Հղման աղբյուր՝ Republica.am