Արմեն Ռուստամյանն ու Իշխան Սաղաթելյանը ՌԴ դեսպանի հետ քննարկել են ՀՀ ներքաղաքական հարցեր
Սեպտեմբերի 22-ին ՌԴ դեսպանատանը ՀՅԴ Բյուրոյի նախագահ Արմեն Ռուստամյանը և Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդիպում են ունեցել ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, տեղեկացնում է ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել հայ-ռուսական հարաբերությունների, Հայաստանի ներքաղաքական զարգացումների, Հայաստանի և Արցախի շուրջ ծավալվող գործընթացների, Մինսկի խմբի համանախագահների միջնորդական առաքելության, Մերձավորարևելյան տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ: