«Թուրքիան թող մտորի իր խնդիրների մասին». Հնդկաստանի կոշտ պատասխանը
Հնդկաստանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում իր ելույթի ժամանակ Քաշմիրի վերաբերյալ հայտարարության համար:

Էրդողանի մեկնաբանությունը «կոպիտ միջամտություն է Հնդկաստանի ներքին գործերին եւ բացարձակապես անընդունելի է», գրել է ՄԱԿ-ում Հնդկաստանի մշտական ​​ներկայացուցիչը Twitter-ում: «Թուրքիան պետք է սովորի հարգել այլ երկրների ինքնիշխանությունը եւ մտորել սեփական քաղաքականության մասին»,- ասել է նա:

Էրդողանը ՄԱԿ-ում ընդհանուր բանավեճի ժամանակ հայտարարել էր, որ Զամուի եւ Քաշմիրի հարցը շարունակում է «հրատապ խնդիր» մնալ, եւ որ լուծումը կարեւոր է տարածաշրջանում կայունության եւ խաղաղության համար:

«Զամու-Քաշմիրի հատուկ կարգավիճակի չեղարկումից հետո ձեռնարկված քայլերն էլ ավելի են բարդացրել խնդիրը»,- հայտարարել է նա: