«Այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանը հրապարակավ միլիոնավոր մարդկանց բառի բուն իմաստով էշի տեղ դրեց»
ԱԺ նախկին պատգամավոր, հասարակական- քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը գրում է.

Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ ամբիոնից հրապարակավ ստերի շարանով հանդես եկավ: Ավելին՝ բառի բուն իմաստով էշի տեղ դրեց միլիոնավոր մարդկանց: Նախ, ճակատին գրած «Վորոնեժ»՝ անհայտ է թե ում փայերից էր խոսում չաշխատող գործարաններում: Հետո հայտարարեց, թե «ՍԴ ճգնաժամը» վերջացել է: Մինչդեռ ՍԴ ճգնաժամ չկար մինչ այն պահը, երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող դատարկախոսը չորոշեց, որ իրեն իր դռան տակ վնգստացող դատավորներ են պետք: Ըստ էության՝ ՍԴ ճգնաժամը նոր է սկսվում:

Այս «խմորը դեռ շատ ջուր է քաշեշու», ու դա գիտեն բոլորը: Հաջորդը՝ հայտարարեց, որ «ասում էին՝ կորոնավիրուսն ու՞մ շունն է, բարի մարդկանց չի կպնում..»: Սա արդեն ստախոսություն չէ, սա նույնիսկ լկտիություն չէ, սա մարդկանց էշի տեղ դնել է: Որովհետաև նման հիմարություն հենց ինքն էր դուրս տվել, երբ որոշել էր ՍԴ ճգնաժամ հրահրել ու քարոզարշավ էր անում: Այլևս երաշխավորված սցենար է. Հայաստանի ժողովուրդը կառավարական շենքերից դուրս է շպրտելու իրեն բացահայտորեն էշի տեղ դնողներին: Որովհետև Հայաստանի ժողովուրդն արժանի չէ այդ վերաբերմունքին ու Հայաստանի ժողովուրդը չի հանդուրժելու փալանչու ինտելեկտով ու ջեբկիրի լկտիությամբ օժտված «վարչապետի» երեսպաշտությունը: